a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Սայաթ-Նովա» անսամբլը հյուրախաղերով հանդես կգա Արցախում

Sayat-Nova-Ashugh-Ansamble

Հայաստանի Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական  արտիստ Թովմաս Պողոսյանը, հունիսի 14-19-ը  հյուրախաղերով հանդես կգա  Արցախում։

Ինչպես գրված է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում, համերգները կանցնեն հունիսի 15-ին Ճարտարի մշակույթի պալատում, հունիսի  16-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան պուրակում, հունիսի 17-ին Հադրութի շրջանի Ազոխի մշակույթի տանը, 18-ին` Մարտակերտի մշակույթի և երիտասարդության կենտրոնում, 19-ին` Շուշիի Վաչագան Իշխանյանի անվան մարզադաշտում։

«Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը ստեղծվել է 1927 թ.–ին` հայտնի երգիչ Շարա Տալյանի կողմից։ 1942 թ.–ից անսամբլը ղեկավարում էր Հայաստանի ժողովրդական արտիստ Վաղարշակ Սահակյանը։ 1972 թ.–ին  անսամբլը դադարեցրեց գործունեությունը, սակայն 1992 թ.–ին Թովմաս Պողոսյանը կարողացավ վերստեղծել անսամբլը, որը գործում է առ այսօր։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0