a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Սայաթ-Նովա» հայկական երգչախումբը Ստամբուլում կներկայացնի 100 տարի առաջվա հայկական մշակույթը

Culture.AM Krunk2

«Սայաթ-Նովա» երգչախումբը, որ ստեղծվել է Թուրքիայի հայ համայնքի կողմից,  հանդիսատեսին ներկայացնելու է 100 տարի առաջվա հայկական մշակույթը, տեղեկացնում է CNN Turk-ը:
Համերգը կրելու է«Կռունկ» խորագիրը և կայանալու է Ստամբուլի Շիշլի շրջանի մշակութային կենտրոնում:

18-րդ դարի հայ աշուղ Սայաթ- Նովայի անունը կրող երգչախումբը ստեղծվել է 1972 թվականի ապրիլի 24-ին:

Culture.AM Krunk
Երգչախմբի հերթական համերգի թեման 100 տարի առաջվա հայերն ու հայկական մշակույթն են:
Երգերի միջոցով ներկայացվելու է Անատոլիայի բնակավայրերում, քաղաքներում 100 տարի առաջ ապրած հայերի առօրյան, ընթերցվելու են տարբեր գրողների գործեր:
Սիփան սարից մինչև Մուսալեռ, Ստամբուլից մինչև Բինգյոլ ու Երևան ձգվող պատմությունն է ներկայացվելու, որի ընթացքում ընթերցվելու են Հակոբ Մնձուրու, Զաբել Եսայանի, Գրիգոր Զոհրապի, Հայկանուշ Մարկի և այլ հայ գրողների ստեղծագործություններից հատվածներ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0