a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Սայաթ-Նովա» փառատոնն այս տարի կմեկնարկի Թբիլիսիում

Sayat Nova festival

Հունիսի 16-ից 18-ը երկրորդ անգամ կանցկացվի «Սայաթ-Նովա» փառատոնը:

Ինչպես հայտնում է փառատոնի կազմակերպիչ Music of Armenia ընկերությունը, փառատոնը կﬔկնարկի Թբիլիսիում և կավարտվի Երևանում: Հունիսի 16-ին հայ երաժիշտները կհյուրընկալվեն Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում: Այստեղ հայ և վրացի երաժիշտները կներկայացնեն Սայաթ-Նովայի ու աշուղական երաժշտությունը ոչ ﬕայն անհատական կատարուﬓերի այլև համարտեղ աշխատանքի ﬕջոցով: Կազմակերպիչների փոխանցմամբ՝ փառատոնի կազմակերպումը եկեղեցու տարածքում ոչ ﬕայն նոր շունչ կհաղորդի եկեղեցական կյանքին, այլև կնպաստի վիրահայության ազգային ինքնության պահպանմանը։

«Սայաթ-Նովա» փառատոնի նպատակն է պահպանել և տարածել Սայաթ-Նովայի ժառանգությունն ու առհասարակ աշուղական մշակույթը: Մի քանի օրերի ընթացքում Սայաթ-Նովա փառատոնն իր շուրջը կﬕավորի երկու հարևան երկրների՝ տարբեր փորձառություն ունեցող երաժիշտների, ովքեր անաղարտ են պահում Սայաթ-Նովայի երաժշտությունը ու աշուղական արվեստը: Այն ևս ﬔկ անգամ կﬕավորի ﬔծ բանաստեղծի և աշուղի արվեստը գնահատողներին: Փառատոնը կօգնի վերհիշել ու վերագնահատել հայկական երաժշտության ունեցած ու տարիների ընթացքում ﬔզ հասած հարուստ ժառանգությունը:

Փառատոնի մյուս համերգները տեղի կունենան «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում և «Մեգերյան կարպետ»-ում:

«Սայաթ-Նովա» փառատոնի գործընկերներն են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիﬓադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Գերմանական ﬕջազգային համագործակցության ընկերությանը (GIZ), Մետաքսի ճանապարհ հյուրանոցը, «Մեգերյան Կարպետ» ընկերությունը, Ֆաբրիկա հյուրանոցը, Թբիլիսի և gg taxi-ն:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0