a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սիրված մեղեդիներ Հայֆիլմից. համերգ՝ նվիրված Կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին

Art_Cinema

Մայիսի 13-ին՝ ժամը 19:00-ին  Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա  «Արտ սինեմա» մենակատարների պետական անսամբլի համերգը: Այս մասին Culture.AM-ին հայտնեց անսամբլի տնօրեն Հայկ Վարդանյանը:

Սիրված մեղեդիներ Հայֆիլմից» խորագիրը կրող բացառիկ համերգը նվիրվում է Հայաստանի կոմպոզիտորների միության 85 ամյակին:

Անսամբլի տնօրենի փոխանցմամբ՝ երեկոյի ընթացքում կհնչեն Կ. Օրբելյանի, Ա.Այվազյանի, Ռ.Ամիրխանյանի, Գ. Արմենյանի, Ա. Բաբաջանյանի, Տ.Մանսուրյանի, Ղ.Սարյանի և ալոց ստեղծագործությունները:

7 տարիների ընթացքում «Արտ սինեմա» անսամբլն իր երկացանկում ընդգրկել է մոտ 150 հայկական  և արտասահմանյան կինոերաժշտություն, որոնք փոխադրել է խմբի գեղարվեստական ղեկավար և առաջին ջութակ Աշոտ Խոյեցյանը: Անսամբլը հանդես է եկել բազմաթիվ համերգային ծրագրերով Հայաստանում  և արտերկրում՝ Գերմանիա, Լիբանան, Ռուսաստան և այլն։ Խմբում հանդես են գալիս նաև ջութակահար Հայկ  Վարդանյանը, ով նաև խմբի տնօրենն է, թավջութակահար  Լևոն  Առաքելյանը, ինչպես նաև դաշնակահար Կարեն  Սարաֆյանը:

Այս տարի անսամբլը ստացել է պետական կարգավիճակ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0