a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Շվեդիայի Սուրբ Յոհաննեսի անվան կամերային երգչախումբը համերգով հանդես կգա Երևանում

b9563a35d62b1c74232d4a9b707970b3

ՀՀ-ում Շվեդիայի թագավորության դեսպանության աջակցությամբ` ի դեմս դեսպանատան ներկայացուցիչ Մարթեն Էնբերգի` մայիսի 7-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Շվեդիայից ժամանած Սուրբ Յոհաննեսի անվան կամերային երգչախմբի /գեղարվետական ղեկավար և դիրիժոր` Կարին Օլդգրին/, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի /գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան/, և «Սպեղանի» երգչախմբի համատեղ համերգը` «Եղիցի լույս» խորագրով:Այս մասին հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ծրագրի շրջանակում, մայիսի 4-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում` Շվեդիայի Սբ Յոհաննեսի անվան կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Կարին Օլդգրինը վարպետության դասեր է անցկացրել հայ երիտասարդ երաժիշտների և երգիչների համար: Մայիսի 5-ին, ժամը 19:00-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Սպեղանի» երգչախմբի հետ համատեղ համերգ:
Մայիսի 6-ին, Շվեդիայի կամերային երգչախումբը ելույթ կունենա Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0