Warning: include(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php) [function.include]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include_once(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82

Warning: include_once() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82
«Սպեղանի» երգչախումբը կմասնակցի հոգևոր երաժշտության միջազգային փառատոնին | Culture.AM
a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Սպեղանի» երգչախումբը կմասնակցի հոգևոր երաժշտության միջազգային փառատոնին

untitled_1.thumb

«Սպեղանի»  երգչախումբը կտոնի 20-ամյակը։ Այդ կապակցությամբ  մայիսի 3-ին  երգչախումբը ելույթ է ունենալու Կոմիտասի  թանգարան-ինստիտուտում: Կհնչեն ամերգին Կոմիտասի և հայ ժամանակակից կոմպոզիտորներ Երվանդ Երկանյանի և  Ջեննի Ասատրյանի խմբերգերը:

Առաջին անգամ կկատարվի Ջեննի Ասատրյանի հինգ խմբերգները՝ գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա. «Սեր  ու  ջեր», «Օրհնություն», «Հունձ», «Աղոթք», «Խորունկ  ու  մուգ»: Երգչախմբի կատարմամբ կհնչի Երվանդ Երկանյանի «Սիրիուս» ստեղծագործությունը, որը յուրահատուկ տեղ է զբաղեցնում երգչախմբի կենսագրության մեջ:

Արդի խմբերգային զարգացման գործում իր կարևոր ներդրումն ունեցող «Սպեղանի» երգչախումբը շարունակում է իրականացնել նոր ծրագրեր և մտահղացումներ, նպաստել ազգային խմբերգային արվեստի զարգացմանն ու տարածմանը: Երգչախումբը մեծ համբավ և ճանաչում ունի համաշխարհային երաժշտական հասարակայնության շրջանում, համերգներով շրջագայել է Հայաստանում, Արցախում, Ռուսաստանում, Լիբանանում, Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Լիտվայում՝ մասնակցելով բազմաթիվ միջազգային փառատոների և արժանանալով Առաջին մրցանակների:

Նշենք նաև,որ «Սպեղանի»  երգչախումբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը   Սարինա Ավթանդիլյանն է։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0