Warning: include(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php) [function.include]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include_once(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82

Warning: include_once() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82
Ամենասպասված արվեստագետը դարձյալ տանն էր | Culture.AM
a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ամենասպասված արվեստագետը դարձյալ տանն էր

SPIVAKOV 1 (1)

Հայ երաժշտասեր (և ոչ միայն) հանրության ամենասիրելի ու սպասված արվեստագետներից է Վլադիմիր Սպիվակովը: Բոլոր ժամանակների լավագույն դիրիժորներից մեկի բոլոր «հայկական համերգները» միշտ էլ անցել են մեծ ոգևորությամբ: Բացառություն չէր նաև այս անգամ: Ու դարձյալ լեփ-լեցուն դահլիճ, դարձյալ հոտընկայս ծափահարություններ,  դարձյալ Մաեստրոյի «վերադարձ» բեմ՝ բիսի տեսքով: Աննկարագրելի է այն մթնոլորտը, որը կերտում է հայերի լավագույն բարեկամներից Վլադիմիր Սպիվակովը: Նուրբ ժպիտը դեմքին՝ Մաեստրոն անկեղծանում է՝ «ես իմ տուն եմ եկել»:  Իսկ տան դռներն իր լավագույն բարեկամի դիմաց միշտ էլ բաց են:

Երևանյան հերթական համերգին  «Մոսկովյան վիրտուոզները» ներկայացան կամերային կազմով: Մեկ կատարում էլ հանդիսատեսին ներկայացրեց Ալեքսանդրա Ստիչկինան (դաշնամուր): Իսկ երեկոն լցվեց Վիեննայի դասական դպրոցի երկու հանճարների՝ Մոցարտի և Հայդնի, ինչպես նաև Շոստակովիչի ու Բոկորինիի հնչյունների գույներով:

Հաջորդ հանդիպումն իրեն երկար սպասեցնել չի տա. այն կկայանա ապրիլի 29-ին: Իսկ ծրագիրը կտարբերվի նախորդից: Դեռ ևս մեկ օր կարելի է վայելել  Սպիվակովի «սանձած» երաժշտությունը:

Ֆոտոշարքը՝ Մարիամ Ղազանչյանի

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0