a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ստեփանակերտը կունենա իր օրհներգը

Ստեփանակերտ copy

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության տարածած տեղեկության համաձայն՝ Ստեփանակերտը կունենա իր օրհներգը։

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի խոսքով` մրցույթին ներկայացված ստեղծագործությունների շուրջ լուրջ քննարկումներ են ընթացել․ նախորդ փուլում առանձնացվել էին 4 հեղինակների գործեր, որոնք և ներկայացվել են հանրային քննարկման:

«Այդ աշխատանքներից, որպես լավագույն տեքստեր, ընտրվել էին Արկադի Թովմասյանի և Գառնիկ Ավանեսյանի բանաստեղծությունները` նվիրված Ստեփանակերտին, որոնց հիման վրա և ստեղծվել են երաժշտական 4 տարբերակներ (երաժշտությունը գրել են Գառնիկ Ավանեսյանը, Նունե Արզումանյանը, Վիլեն Միքայելյանը և Սիմոն Սարգսյանը)»,– ասել է Գրիգորյանը։

Փակ քվեարկության արդյունքում լավագույն է ճանաչվել Գառնիկ Ավանեսյանի խոսքերով և Սիմոն Սարգսյանի երաժշտությամբ գրված տարբերակը:

Առաջին տեղերը զբաղեցրած հեղինակները հաղթողի դիպլոմի հետ միասին կստանան նաև 1000 դոլար պարգևատրում, իսկ երկրորդ տեղին կհատկացվի 500 դոլար։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0