a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երգիչ Սևակ Մամբրեյանը հաղթող է ճանաչվել Իրկուտսկ քաղաքում կայացած միջազգային մրցույթում

sevak_mambreyan

Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկ քաղաքում կայացել է վոկալի միջազգային մրցույթ, որին մասնակցել են 180 երգիչ ինչպես Ասիայից, այնպես էլ Եվրոպայից։ 26-ից բարձր խմբում մասնակցել է նաև հայազգի Սևակ Մամբրեյանը, ով ընդգրկված լինելով «էստրադային-վոկալ» անվանակարգում, կարողացել է արժանանալ լավագույնի կոչմանը։

Սևակ Մամբրեյանը մասնակցել է նաև «ժողովրդական» անվանակարգում և այստեղ անգամ շահել «Գրան Պրի» մրցանակը։ Ս․Մամբրեյանն այս անվանակարգում հանդես է եկել իր աշակերտ Հարություն Համլաջյանի հետ զուգերգով, ով իր հերթին հաղթել է 13-14 տարեկանների՝ «էստրադային-վոկալ» անվանակարգում։

Չնայած Սևակն ու իր աշակերտը բնակվում են ՌԴ-ում, այնուամենայնիվ, նրանք ներկայացրել են Հայաստանը։
-Հաղթանակս նվիրում եմ ողջ հայ ազգիս, առաջին հերթին սահմանում կանգնած հայ զինվորներին,-Culture.AM-ի հետ զրույցում նշել է Սևակ Մամբրեյանը։

Հիշեցնենք, որ երգիչը մինչ այդ հաղթող էր ճանաչվել Անդրբայկալյան մարզում անցկացող «Ճանաչիր մերոնց» նախագծում, Ուլան Ուդայում կայացած երգի միջազգային ստուգատեսում և այլն։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0