a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Շուշիի Վարանդա պետական երգչախմբի հոբելյանական համերգը Երևանում

Varanda

Սեպտեմբերի 15-ին` ժամը 19:00-ին, Երևանի կամերային երաժշտության տանը տեղի կունենա Արցախի «Վարանդա» մանկապատանեկան և երիտասարդական պետական երգչախմբի (Շուշի) հոբելյանական համերգը` նվիրված երգչախմբի հիմնադրման 25-ամյակին: Այս մասին հայտնում է Համազգային հայ կրթական և մշակութային միությունը:

Երգչախումբը հիմնադրվել է 1992 թ. Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանում լիբանանահայ Զաքար Քեշիշյանի ջանքերով: Երգչախումբը ավելի քան 250 համերգով հանդես է եկել Արցախի տարբեր շրջաններում, ինչպես նաև ՀՀ-ում և Լիբանանում:

Հիմնադրման օրվանից ի վեր երգչախմբում երգել են ավելի քան 600 պատանիներ և երիտասարդներ: 25 տարվա ընթացքում երգչախմբի երգացանկում տեղ է գտել 100-ից ավելի նոր երգ: Երգչախմբի առաջին`«Բերդաքաղաք» խորագրով խտասալիկը լույս է տեսել 2004 թ.:

«Վարանդա» երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և խմբավարն է Զաքար Քեշիշյանը:

Համերգն իրականացվում է Համազգային հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ և «Փյունիկ» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ:

 

Համերգի մուտքն ազատ է:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0