a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վարպետաց դաս՝ Լիլի Աֆշարի հետ

Լիլի աֆշար

7 ձայնասկավառակ թողարկած աշխարհի լավագույն կին կիթառահարներից մեկը՝ Լիլի Ավշարը, «Նարեկացի» արվեստի միությունում երիտասարդ կիթառահարների հետ կիսվել է իր վարպետությամբ և փորձով:

Նա խոսել է մասնագիտական բազմաթիվ մանրուքների մասին. ինչպես ճիշտ բռնել կիթառը, որն է մատների ճիշտ դիրքը նվագելու ժամանակ, ինչպես նստել, որ հետագայում չվնասես քեզ, ինչպես պետք է պարապել և ինչպես համադրել հոգեվիճակն ու հնչեցրած երաժշտությունը:

Դասի ավարտին տաղանդավոր կիթառահարուհին հանդես է եկել իր մի քանի կատարումներով:

«Նա միակ կիթառահարն է, ում երաժշտության միջոցով հանդիսատեսը հնարավորություն ունի ծանոթանալու պարսկական մշակույթին»,- Ավշարի մասին գրում է  The Washington Post-ը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0