a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել է

Վերածնունդ փառատոն

«Վերածնունդ» փառատոնն այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության ՝ մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակին: Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի կազմակերպիչ Կարինե Ավդալյանը միջոցառման մեկնարկին նվիրված ասուլիսում ասել է, որ զգալիորեն ընդլայնվել է մրցույթ-փառատոնի աշխարհագրությունը: 9-րդ «Վերածնունդին» մասնակցում են ավելի քան 3000 անհատ կատարողներ և համույթներ շուրջ 40 երկրներից:

-Գյումրիի մշակութային կյանքում «Վերածնունդն» իսկապես երևույթ է: Այս փառատոնը նպաստում է Հայաստանի երաժշտական դպրոցների կրթական մակարդակի բարձրացմանը, որովհետև շատ-շատերը լրջորեն նախապատրաստվում են սրան: Փառատոնի 18 անվանակարգերին այս տարի գումարվել է ևս մեկը՝ «Զինվորական նվագախմբեր և երգչախմբեր»: Գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ աղետի ենթարկվեց Ալեքսանդրովի անվան երգչախումբը տեղափոխող ինքնաթիռը: Մեր փառատոնին կմասնակցեն այդ երգչախմբի՝ աղետից փրկված երկու անդամները,-նշել է Կարինե Ավդալյանը:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իր խոսքում նշել է, որ փառատոնին մասնակցող պատանի երաժիշտներն ամեն տարի իրենց սրտում տանում են Հայաստանի մի մասնիկը՝ դառնալով մեր երկրի մշակութային դեսպաններն աշխարհի տասնյակ երկրներում:

-Չափազանց կարևորում ենք այս փառատոնը նաև նրանով, որ Գյումրիում այն իր հետևից բազմապատկվող տնտեսական արդյունք է ապահովում, մասնավորապես, զբոսաշրջության զարգացման, տեղի մշակութային արժեքները ներկայացնելու առումով,-ասել է Ամիրյանը:

Փառատոնը կմեկնարկի ապրիլի 19-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո անցկացվող փառատոնի աջակիցներն են՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը:

                                                                                                                                 

                                                                                                                     

                                                                                             

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0