a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վիեննայի «Հայաստան» կենտրոնում տեղի ունեցավ մշակութային միջոցառում

g_image (9)

ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած տեղեկության համաձայն՝ նախօրեին Վիեննայի «Հայաստան» կենտրոնում տեղի ունեցավ համերգ Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի երեխաների երգչախմբի մասնակցությամբ: Միջոցառման կազմակերպիչներն էին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը և Գրաց քաղաքի հայ համայնքը: Վերջինս տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերում Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցին:

Համերգին ներկա էին ավստրիական երաժշտական և հասարակական կառույցների, լրատվամիջոցների, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Համերգի մեկնարկն ազդարարվեց Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի բացման խոսքով։ Դեսպանը ողջունեց երգչախմբի մասնակիցներին ու երեխաներին ուղեկցող ուսուցիչներին և հույս հայտնեց, որ նմանատիպ միջոցառումների կազմակերպումը կխթանի հայ մշակույթի ճանաչողությանն արտերկրում: Այնուհետև ելույթներով հանդես եկան Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը և երգչախմբի համերգների համադրող-կազմակերպիչ, երաժիշտ Գայանե Միրզոյանը:

Տեղի ունեցած համերգի ընթացքում երեխաների երգչախումբն ու դպրոցի մենակատար-սաները կատարեցին Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Հարությունյանի, Շաքարյանի և Շուբերտի ստեղծագործությունները:

Նշենք, որ երգչախումբը համերգներով հանդես է գալու նաև Ավստրիայի Գրաց քաղաքում, որից հետո մեկնելու է Գերմանիա՝ մասնակցելու Էրվիտե քաղաքում կայանալիք երգչախմբերի միջազգային մրցույթին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0