a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
28/11/2014

Վիլեն Գալստյան.”Գայանեն” իր ծնունդով միշտ եղել է անհաջող բալետ

http--hayojax.am-static-news-s-2014-08-9371_medium

Օրերս կրկին բեմում փայլում էր Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը, ու թեպետ խոսակցություններ էին պտտվում, որ այն այս տարի վերջին անգամ է ներկայացվում հանդիսատեսին, սակայն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմեյստեր, ՀՀ ժողովրդական արտիստ ՎԻԼԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ չի շտապում ամփոփել տարին. «Դեռ երկու ամիս կա, ամեն ամիս ներկայացումը դնում ենք, եւ այն միշտ սիրված ներկայացում է` պատվավոր հյուրեր, արտասահմանցիներ… Բոլորը հաճույքով գալիս են նայելու»:
Իսկ «Իրավունքի» այն հարցին, թե ի՞նչն է գաղտնիքը, որ վաստակաշատ բալետմեյստերի բեմադրած «Գայանե» բալետը 40 տարի շարունակ իր մնայուն տեղն է գրավում ու մշտապես պահանջված է, ի պատասխան Վ. Գալստյանը անկեղծացավ մինչեւ վերջ. « «Գայանեն» իր ծնունդով միշտ եղել է անհաջող բալետ, որովհետեւ գրված է եղել տարօրինակ սյուժեով: Երաժշտագետների աշխարհում բոլորը գիտեն այս մասին: Այն գրված է եղել ազգերի բարեկամության մասին, որտեղ պարում էին ուկրաինացիներ, ռուսներ, քրդեր, վրացիներ, հայեր… Մի խոսքով` ազգերի ինչ-որ մի փունջ:

Մանրամասները՝ Iravunk.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0