a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Տաղարան» համույթը ՀՀ մարզերում հանդես կգա համերգներով

taxaran

Հունիսի 23-ից մեկնարկում են Հնագույն երաժշտության «Տաղարան» երաժշտախմբի հյուրախաղերը Հայաստանի մարզերում: Այս մասին հայտոնւմ է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նույն օրը, ժամը 16:00-ին խումբը ելույթ կունենա Ապարանի մշակույթի տանը, հունիսի 25-ին, ժամը 15:00-ին՝ Գյումրու «Գոհար» երաժշտանոցում, հունիսի 26-ին, ժամը 19:00-ին՝ «Օրրան» բարեգործական հկ-ի Վանաձորի կենտրոնում, հունիսի 29-ին, ժամը 18:00-ին՝ Օշականի մշակույթի տանը, հունիսի 30-ին, ժամը 15:00-ին՝ Թեղուտի միջնակարգ դպրոցի դահլիճում։
Ծրագրի շրջանակում «Տաղարանի» հաջորդ ուղևորությունը սեպտեմբերին է՝ Կապան, Խնձորեսկ, Գորիս և Սիսիան համայնքներ:

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է 2017թ. հունվարի 27-ին: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում ՀՀ և ԼՂՀ 98 համայնքներում կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0