a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կայացավ Հայաստանի կոմպոզիտորների միության «Տարվա լավագույն ստեղծագործություն» մրցանակաբաշխությունը

hkm_mrcanakabashxutyun (13a)

Ապրիլի 15-ին Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ կայացավ «Տարվա լավագույն ստեղծագործություն» մրցանակաբախությունը, որը նպատակ ուներ ևս մեկ անգամ արժևորելու ու մեծարելու հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները: 2016 թվականի ընթացքում Հայաստանում և նրա սահմաններից դուրս հնչած ստեղծագործությունները ընգրկվել էին 3 անվանակարգերում՝ սիմֆոնիկ, կամերային, խմբերգային երաժշտություն։Մրցանակաբաշխությունը ներառում էր նաև ևս մեկ անվանակարգ՝ երաժշտագիտություն, որում ընդգրկված էին ՀԿՄ անդամ երաժշտագետների՝ 2016 թվականին հրատարակված գիտական հոդվածները, տպագրված աշխատությունները և այլն։

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի խոսքով՝ մրցանակաբախությունը երևույթ է, որի նմանն անգամ Սովետական տարիներիր չէր արվել․
-Այս նախագծիծը ցույց է տալիս, որ մեր կոմպոզիտորները ստեղծագործում են։ Մրցանակաբաշխությունը առիթ է խրախուսելու կոմպոզիտորներին, երաժշտագտներին, հույսով, որ նրանք չեն դադարի ստեղծագործել ու հայ երաժշտաարվեստում կշարունակեն նշանակալի ներդրում ունենալ։ Շատ հաճելի է, որ մրցանակաբաշխությանը ներկայացված ստեղծագործոթյուններից շատերը հնչել են ոչ միայն Հայաստանում, այլև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Միացյալ Նահանգներում և այլուր, դրանով իսկ նպաստելով հայ երաժշտության տարածման գործընթացին։

Մինչ հաղթողների անունները հայտարարելը, շնորհակալագրերով պարգևատրվեցին ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» բաց բաժնետիրական ընկերությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ինստիտուտը, «Շողակաթ», «Երկիր Մեդիա» և «Ա1+» հեռուստաընկերությունները, «Վեմ» ռադիոկայանը՝ 2016 թվականին Կոմպոզիտորների միության նախագծերի կողքին լինելու և աջակցելու համար։

Ժյուրիի կայացրած որոշման համաձայն, երաժշտագիտություն անվանակարգում հաղթող է ճանաչվել Մարգարիտա Ռուխկյանը՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում լույս տեսած հոդվածների համար, խմբերգային երաժշտության ժանրում լավագույն ստեղծագործության կոչումը կիսել են Աննա Հակոբջանյանի և Գևորգ Հովհաննիսյանի ստեղծագործությունները, կամերային երաժշտության ժանրում հաղթող է ճանաչվել Աշոտ Զոհրաբյանի Լարային երրորդ կվարտետը, իսկ սիմֆոնիկ երաժշտության ժանրում՝ Վահրամ Բաբայանի Հինգերորդ սիմֆոնիան։ Վերջինիս խոսքով՝ ուրախալի է, երբ կա նմանօրինակ միջոցառում, որը շատ կարևոր է հայ իրականության մեջ։
- Հաճելի է, երբ արածդ աշխատանքը գնահատվում է։Տա Աստված, որ մրցանակաբաշխությունը կրի ամենամյա բնույթ։

Հատուկ այս մրցանակաբաշխության համար կոմպոզիտորների միությունը  Երևանի ոսկերչական գործարան թիվ 1 «Գնոմոն» բաց բաժնետիրական ընկերության  հետ համատեղ պատրաստել էր անվանական հուշամեդալներ, որոնցով պարգևատրվեցին բոլոր մրցանակակիրները: Անվանակարգերի հաղթողները ստացան նաև պատվոգրեր և  դրամական պարգևներ։

Հավելենք միայն, որ Ժյուրիի կազմում ընգրկված էին ՀՀ ժողովրդական արտիստներ Տիգրան Մանսուրյանը, Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Ստեփան Ռոստոմյանը, Ալինա Փահլեվանյանը, ՀԿՄ արտասահմանյան հանձնախմբի համանախագահ Կոնստանտին Պետրոսյանը։

«Տարվա լավագույն ստեղծագործություն» մրցանակաբաշխությունը անցկացվեց Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0