a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տեղի է ունեցել Աբգար Մուրադյանի անվան դուետի համերգը

12966564_984166318340060_668254604_n

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում տեղի է ունեցել Աբգար Մուրադյանի անվան դուետի համերգը: Մեկ տարի գործունեություն ծավալող դուետի կազմում հանդես են գալիս Դավիթ Գյուլամիրյանը (կլարնետ) և Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր): Երաժիշտները համերգային երեկոյի ընթացքում կատարել են  Կամիլ Սեն-Սանսի Սոնատ կլարնետի և դաշնամուրի համար, Ֆրենսիս Պուլենկի Սոնատ կլարնետի և դաշնամուրի համար, Իգոր Ստրավինսկու ՙԶինվորի պատմությունը՚ կլարնետի, ջութակի և դաշնամուրի համար ստեղծագործությունները: Ի դեպ, վերջին գործի կատարման ընթացքում դուետին միացավ նաև Էրիկ Մանուկյանը (ջութակ):

«Մեր դուետը կրում է մեծ երաժիշտ, հայտնի կլարնետահար Աբգար Մուրադյանի անունը: Ցավոք, դուետով հաճախակի չենք կարողանում բեմ բարձրանալ: Կցանկանայինք ավելի շատ ելույթներով հանդես գալ, սակայն ժամանակի սղությունը թույլ չի տալիս, իսկ մենք շատ լուրջ ենք վերաբերում մեր ելույթներին, ծրագրի ընտրությանը: Սա մեր երկրորդ համերգն էր»,-նշել է կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը: Նա տեղեկացրել է, որ երաժիշտները պլանավորում են գոնե ամեն տարի ելույթով հանդես գալ Աբգար Մուրադյանի ծննդյան օրը:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը փաստել է, որ Աբգար Մուրադյանն այն երաժիշտներից էր, ովքեր կանգնած էին երիտասարդական նվագախմբի ստեղծման ակունքներում:

Համերգին ներկա են եղել  նաև Մուրադյան ընտանիքի անդամները: Աբգար Մուրադյանի որդին` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել երաժիշտներին ելույթի համար` նշելով, որ իր համար առանձնահատուկ է մասնակցել իր հոր անունը կրող դուետի ելույթին: Արմեն Մուրադյանը հավելել է, որ Դավիթ Գյուլամիրյանն իր հոր լավագույն ուսանողներից էր:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0