a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Տերտերյանի ժամանակը»՝ Սևանի ափին

Culture.AM Terteryan

Հայ մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակի շրջանակներում հուլիսի 29-ին՝ կոմպոզիտորի ծննդյան օրը, Գեղարքունիքի մարզի Հայրիվանք համայնքում կանցկացվի երաժշտական փառատոն՝ «Տերտերյանի ժամանակը» խորագրով: Կոմպոզիտորի խննդյան հոբելյանական միջոցառումները մեկնարկել են անցյալ տարի և շարունակվելու են մինչև տարվա վերջ:

Դեռ անցյալ տարի հունիսին Շուշիում բեմադրվել է կոմպոզիտորի «Կրակի օղակ» օպերան, Երևանում տեղի են ունեցել համերգներ, հոբելյանական երեկոներ, ամենամյա հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կրել է հենց իր անունը, իսկ Եկատերինբուրգում, որտեղ կյանքի վերջին տարիներն աշխատել ու բնակվել է կոմպոզիտորը, փողոցներից մեկն այս տարվա ընթացքում կոչվելու է Ավետ Տերտերյանի անունով:

Երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը՝ մեծանուն կոմպոզիտորի որդին, Ա1+-ին տված հարցազրույցում նշել է, որ Ավետ Տերտերյանի արվեստի հանդեպ մեծ հետաքրքրությունը հարգանք է ոչ միայն կոմպոզիտորի, այլև հայ ժամանակակից արվեստի և հայ ժողովրդի հանդեպ, մանավանդ արտասահմանյան երաժշտական աշխարհում։

Նա տեղեկացրել է, որ Հայրիվանքում փառատոնն անցկացվելու է Սանկտ-Պետերբուրգի հայկական համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանի նախաձեռնությամբ և Հայաստանի և Սվերդլովյան շրջանի մշակույթի նախարարությունների աջակցությամբ:

Հայ սիմֆոնիկ երաժշտության “նորարարին” նվիրված  փառատոնը Հայրիվանքում է համախմբելու ժամանակակից ստեղծագործողների՝ աշխարհի տարբեր վայրերից: Փառատոնի անցկացման վայրն էլ  պատահական չի ընտրվել` իր կյանքի վերջին տարիներին Սևանի ափին գտնվող այդ գյուղում, իր իսկ առանձնատանը ստեղծագործել է Ավետ Տերտերյանը: Տունը, որտեղ բնակվել է կոմպոզիտորը, այսօր վերածված է կոմպոզիտորի անունը կրող ստեղծագործական կենտրոնի:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0