a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տիգրան Համասյանի յուրօրինակ «Լույս ի Լուսոյ» նախագիծն առաջիկայում ներկայացվելու է Գերմանիայում

tigran hamasyan

Հայտնի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը փոքր կազմով այս տարվա օգոստոսին Գերմանիայում ներկայացնելու են  «Լույս ի Լուսոյ» ծրագիրը:

Երկու օր առաջ նրանք  հրավեր են  ստացել Ավստրիայի հեղիկանավոր փառատոնից՝ 2017-ի մարտին  ներկայացնելու նույն ծրագիրը:

«Լույս ի Լուսոյ»-ն Տիգրան Համասյանի յուրօրինակ նախագիծն է դաշնամուրի և երգչախմբի համար: Այն ներկայացնում է Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ: Տիգրանի  երաժշտական նախաձեռնությունը 5-ից 20-րդ դարերի հայկական հոգևոր երաժշտության նորովի մեկնաբանությունն է: Երգացանկում հավաքված են Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Պահլավունու, Ներսես Շնորհալու, Մխիթար Այրիվանեցու, Մակար Եկմալյանի ստեղծագործությունները։ Նախագիծը 2015-ին ներկայացվել է Թուրքիայում:

Այս տարվա ապրիլի 30-ին Կալիֆորնիայի համալսարանի  «Ռոյսե հոլլ»  դահլիճում տեղի էր ունեցել  Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը (փոքր կազմով) համերգը, ներկայացվել էր «Լույս ի Լուսոյ» նախագիծը: Նախագիծը թողարկվել է նաև ձայնասկավառակի տեսքով:

Հ.Թոփիկյանի խոսքով, ձայնասկավառակը թողարկելուց հետո ծրագրի մասին ավելի լայն շրջանակներ են իմանում, տարածում է ստանում, բնականաբար, նոր սկսվում է հրավերների շարքը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0