a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տեղի կունենա Տիգրան Մանսուրյանի «Խմբերգեր» ձայնասկավառակի շնորհանդեսը

mansuryn

Հուլիսի 14-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Խմբերգեր» ձայնասկավառակի շնորհանդեսը,
որը թողարկվել է 2014 թվականին «Նարեկացի» արվեստի միության կողմից և վերահրատարակվել 2016-ին, հայտնում է միության լրատվական բաժինը։

Այս ժողովածուի մեջ ընդգրկված խմբերգերը բազմիցս են հնչել, սակայն ձայնասկավառակի տեսքով այն հանրությանն է ներկայացվում առաջին անգամ:

Այն պարունակում է նաև տեղեկատվական գրքույկ, որի մեջ ներառված են բոլոր ներկայացված խմբերգերի բանաստեղծությունները:

Մուտքն ազատ է:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0