a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Առաջին անգամ կանցկացվի Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոն

basoon

Ս.թ. հունիսի 25-ից 30-ը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը կազմակերպում է Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոն: Ինչպես հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը, անդրանիկ փառատոնի շրջանակներում կլինեն պրեմիերաներ, իսկ արդեն հաջորդ տարի փառատոնը կհյուրընկալի աշխարհահռչակ շեփորահար Արթուրո Սանդովալին, ով կկատարի Ալեքսանդր Հարությունյանի «Շեփորի կոնցերտը»: Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը կկրի շարունակական բնույթ՝ յուրաքանչյուր տարի Հայաստան բերելով բազմաթիվ հայտնի անուններ: Փառատոնի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Կարեն Դուրգարյան:

Այս տարի փառատոնն իրականացվում է Հայաստանի պետական կամերային նվագախմբի և նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ համատեղ: Փառատոնին աջակցում են նաև ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:

Փառատոնին այս տարի մասնակցելու են երաժիշտներ Հայաստանից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Սլովենիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Բելգիայից, Սերբիայից, Ճապոնիայից, Պուերտո Ռիկոյից:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0