a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Քանոնի հնչյունների ներքո». կհնչեն հոգևոր, ժողովրդական և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից

Քրիստինե_Օհանյան

Մայիսի 5-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի երկրորդ կուրսի ուսանողուհի Քրիստինե Օհանյանի քանոնի մենահամերգը:

ՆԱՄ հասարակայնությն հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ միջոցառումը կրում է «Քանոնի հնչյունների ներքո» խորագիրը:

Երեկոյի ընթացքում կհնչեն հոգևոր, ժողովրդական մեղեդիներ և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից:

Քրիստինե Օհանյանը սովորել է Երևանի ազգային նվագարանների 7-ամյա երաժշտական դպրոցում, այնուհետև՝ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում:

Այժմ սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կատարողական արվեստի ամբիոնի քանոնի դասարանում (դասախոս՝ Ծ. Հովհաննիսյան):

Քրիստինե Օհանյանը մասնակցել է տարբեր մրցույթների և փառատոների՝ գրավելով պատվավոր տեղեր:

Դասախոս, պրոֆեսոր, «Գրիգոր Նարեկացի» մեդալակիր Ծովինար Հովհաննիսյան

Մուտքն ազատ է:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0