a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
30/03/2015

Քեզ համար, Հայաստան. Բուենոս Այրեսը բացօթյա համերգով է ոգեկոչել Ցեղասպանության զոհերի հիշատակը

Culture.AM Buenos 7

Բուենոս Այրեսում կայացել է «Քեզ համար, Հայաստան» խորագրով համերգը` մաեստրո Սանտյագո Չոցուրյանի ղեկավարությամբ` նվիրված  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Քաղաքի հազարավոր բնակիչներ ներկա են գտնվել բացօթյա համերգին:

«Սա պատմությունը հիշելու պահանջի և բողոքի ևս մեկ միջոց է», – ասել է Արգենտինայի Հայկական կենտրոնի մշակութային հարցերի և մամուլի պատասխանատու Կարլոս Մանուկյանը:
Արգենտինայում, ըստ Մանուկյանի, 120 000 հայ է բնակվում, ովքեր «հիշում են մարդկության դեմ կատարված հանցագործությանը զոհ դարձած իրենց նախնիներին»:
Համերգի ժամանակ ելույթ են ունեցել Մեծ սիմֆոնիկ նվագախումբը` մաեստրո Սանտյագո Չոցուրյանի ղեկավարությամբ, Ազգային երիտասարդական երգչախումբը` մաեստրո Նեստոր Զադոֆի ղեկավարությամբ:  Հատուկ ելույթով հանդես են եկել  Ալլա Ավետիսյանը  (սոպրանո), Մարսելո Գևորգյանը (տենոր), Լուրդես Ֆլուգելը (սոպրանո) և Գագիկ Գասպարյանը (դուդուկ):

 

Ավելին՝ Tert.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0