a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
21/01/2015

Քիմ Քաշքաշյանը ներկայացրել է Մանսուրյանի և Ավանեսովի ստեղծագործությունները. համաշխարհային պրեմիերաներ

capture.thumb

«Դիլիջան» կամերային երաժշտության համերգաշարի շրջանակում Լոս Անջելեսում հունվարի 18-ին տեղի են ունեցել երկու համաշխարհային պրեմիերաներ. «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, հանրաճանաչ ալտահար Քիմ Քաշքաշյանը ներկայացրել է Տիգրան Մանսուրյանի և Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երեկոյին մասնակցել են նաև ջութակահարներ Վարդի Մանուելյանը և Մովսես Պողոսյանը, ալտահար Խուան Միգել Հերնանդեզը և թավջութակահար Կարեն Ուզունյանը:

Հնչել են Տիգրան Մանսուրյանի «Պարուհիներ» դուետը ջութակի և ալտի համար (համաշխարհային պրեմիերա), Արթուր Ավանեսովի «Je Ne Regrette Rien» (ամերիկյան պրեմիերա), ընտրյալ հատվածներ «Feux Follets» շարքից  (համաշխարհային պրեմիերա), ինչպես նաև Էնեսկուի Ջութակի սոնատ թիվ 3-ը և Մենդելսոնի Լարային կվինտետը:

Մանրամասները՝ Tert.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0