a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Լիպարիտ Ավետիսյանը ելույթ կունենա Լոնդոնի «Քովենթ Գարդեն» թատրոնում

Liparit_Avetisyan

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանն օրերս ելույթ է ունեցել Մոսկվայի Մեծ թատրոնում՝ կատարելով Ալֆրեդի դերերգը Վերդիի «Տրավիատա» օպերայում:

Ավետիսյանի այս բեմելին ներկա էր նաև  Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը: Հայ արտիստի կատարումը ռուսական բեմում արժանացել է հեղինակավոր թատերագետների և հանդիսատեսի բարձր գնահատականին: Այս մասին հայտնում է թատրոնի հանրային կապերի բաժինը:

Մայիսի 13-ին Մեծ թատրոնում նախատեսված ևս մեկ ելույթից հետո Լիպարիտ Ավետիսյանը կմեկնի Լոնդոն, որտեղ հանդես կգա «Քովենթ Գարդեն» թատրոնում: Արտիստը Հայաստան կվերադառնա հունիսի 7-ին:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0