a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հուլիսի 6-ին կեզրափակվի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 84-րդ թատերաշրջանը

Yerevan_Opera_House

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 6-ին Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայով կեզրափակվի 84-րդ թատերաշրջանը: Ի դեպ, ավանդույթի համաձայն, թատերաշրջանի մեկնարկը տրվել էր տիգրանյանական «Անուշով» և ավարտվում է նույն ներկայացմամբ, հաղորդում է թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժինը։

Անուշի դերակատարմամբ հանդես կգա Արծվիկ Դեմուրչյանը, Սարոյի դերում կներկայանա ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Աղամալյանը, իսկ Մոսիի դերերգով կներկայանա Գեորգի Առաքելովը:

Ներկայացման դիրիժորն է Աթանես Առաքելյանը:

Սեպտեմբերին Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում կմեկնարկի 85-րդ հոբելյանական թատերաշրջանը. նախատեսված են հոբելյանական հանդիսություններ ամբողջ տարվա ընթացքում:

Հիշեցնենք, որ հունիսին Օպերային թատրոնի արտիստներն «Անուշը» ներկայացրին նաև ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում հանրապետության մարզերում և Արցախի հանրապետությունում:

Ա.Տիգրանյանի «Անուշը» նույն ծրագրի շրջանակում աշնանը կներկայացվի նաև Աբովյան քաղաքում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0