a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ռոբերտո Մոլինելլիի, էնիո Մորիկոնեի և Աստոր Պիացոլլայի ստեղծագործությունները կհնչեն Օպերային թատրոնում

Federico_Mondelci

Մարտի 22-ին` ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա աշխարհահռչակ իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին: Համերգային երեկոյի ընթացքում հանդես կգա նաև դաշնակահար Բասինիա Շուլմանը (Ռուսաստան): Համերգին կհնչեն Ռոբերտո Մոլինելլիի, էնիո Մորիկոնեի և Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից: Այս մասին հայտնում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժինը:

Համերգային երեկոյի դիրիժորն է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:

Ֆեդերիկո Մոնդելչին ներկայումս համագործակցում է Իտալիայի բոլոր խոշորագույն նվագախմբերի հետ, այդ թվում՝ Միլանի դելլա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և BBC ֆիլհարմոնիկի հետ: Երաժիշտը հաճախակի ելույթներ է ունենում Ռուսաստանում, ակտիվորեն համագործակցում Մոսկվայի կամերային նվագախմբի հետ: Մոնդելչիի Հայաստան կատարած այս այցն առաջինը չէ և, ինչպես վստահեցնում է երաժիշտը, հայաստանյան բեմում հանդես գալն իր համար միշտ էլ առանձնահատուկ կարևորություն է ունեցել :

Համերգային երեկոյին մասնակցելու է նաև Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0