a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ֆիլհարմոնիկը զինվորի կողքին է

8370_1148350965189063_6881310772967386340_n

Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը պատրաստվում է հանդես գալ բացօթյա համերգով՝ նպատակ ունենալով այդկերպ աջակցել հայ զինվորին: Եվ ահա, արդեն հաստատվել է, որ համերգը կկայանա շաբաթ օրը՝ ապրիլի 9-ին, ժամը՝ 19:00: Կասկադ համալիրի  հարևանությամբ մեկնարկելիք համերգի բեմահարթակի մոտ տեղադրված կլինեն արկղեր, որոնց մեջ հավաքվելիք գումարը համապատասխան կառույցների վերահսկողությամբ կտրամադրվի 4-օրյա պատերազմից տուժած ազգաբնակչության, վիրավոր զինվորների և ավիրված տարածքների վերականգնման կարիքները հոգալուն:

Շուրջ 3 ժամ Ֆիլհարմոնիկի հետ բեմում կլինեն Ազգային ակադեմիական երգչախումբը և Արա Գևորգյանի ժողովրդական գործիքների խմբի երաժիշտները: Համերգի կայացմանը տեխնիկապես կաջակցեն «Ֆորտե» և «Օվացիա» ընկերությունները: Ծրագիրը կներառի գերազանցապես հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ, նաև հայրեասիրական երգեր ու Արա Գևորգյանի հայտնի մշակումները: Ոգեշնչող ելույթներով հանդես կգան մշակույթի հայտնի գործիչներ:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0