a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգով հանդես կգա՝ ի զորակցություն հայ զինվորի

filharmonik

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նախատեսում է բացօթյա համերգով հանդես գալ Երևանում, որի նպատակն է երաժշտությամբ քաջալերել հայ զինվորին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը.
- Ցանկանում ենք Երևանում մեծ բացօթյա համերգ կազմակերպել՝ իր զորակցություն հայ զինվորի: Նախատեսում ենք, որ կկարողանանք կազմակերպել նաև դրամահավաք՝ մեր բանակին  ինչ-որ կերպ օգնելու, օժանդակելու համար:
Նախնական տվյալներով՝ համերգը նախատեսվում է իրականացնել կիրակի օրը՝ ապրիլի 10-ին: Համերգի անցկացման  ժամն ու վայրը դեռ  հայտնի չէ: Տիկին Սիրունյանը նշեց, որ  իրենք անգամ ցանկացել են մեկնել Արցախ ու մի  համերգ էլ այնտեղ կազմակերպել.
- Այս պահին սակայն մեր մեկնելը դեռ կհետաձգվի:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0