a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենա Վարդենիսում

Apo

Մայիսի 24-ին, ժ. 16:00-ին Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը:

Հանրապետության տոնին նվիրված միջոցառումը ֆիլհարմոնիկի 3-րդ «մշակութային կանգառն» է, որը կղեկավարի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը: Կհնչեն Կոմիտասի, Միրզոյանի, Սարյանի, Ալթունյանի, Սարասատեի, Սկալկոտասի ստեղծագործությունները:

Ֆիլհարմոնիկի հետ ելույթ կունենա Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի սան, պատանի ջութակահարուհի Պոլինա Շարաֆյանը:

Մինչև տարեվերջ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա ևս 4 համերգային ծրագրերով՝ Արարատում, Արտաշատում, Վանաձորում և Ալավերդիում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0