a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել Վարդենիսում

APO

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել  Վարդենիսի Մշակույթի պալատում: ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ համերգը բացվել է Վարդենիս քաղաքի օրհներգով, որը Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարել է Վարդենիսի N 1 մանկական երաժշտական դպրոցի երգչախումբը (խմբավար Զեմֆիրա Մելքոնյանը նաև օրհներգի երաժշտության և խոսքի հեղինակն է): Ելույթն իրականացվել է «Մշակութային կանգառ»-ի շրջանակներում:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ հնչել են Կոմիտասի , Ղազարոս Սարոյանի , Էդուարդ Միրզոյանի, Արտեմի Այվազյանի, Սքալկոտասի, Սարասատեի մեղեդիները։
Համերգային ծրագրին մասնակցել է նաև երիտասարդ շնորհալի ջութակահար Պոլինա Շարաֆյանը:

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 130 համայնքներում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0