a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկլորային վեցերորդ փառատոն

Folk Festival

«Ավանդական տոների վերածնունդ» հասարակական կազմակերպությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 8-ից 13-ը կանցկացնի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկլորային վեցերորդ փառատոնը: Փառատոնի նպատակը ժողովրդական մշակույթի պահպանումն ու հանրահռչակումն է, միջազգային մշակութային երկխոսությունը խթանելը: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը:

Ելույթներով հանդես կգան բազմազգ ֆոլկ խմբեր և անհատ կատարողներ Իսրայելից, այդ թվում՝ «Քուատրոտուկան» և «Սոլովեյ» վոկալ գործիքային և «Մալտիկալչր» պարային խմբերը, ինչպես նաև «Շալոմ և Նատի» գործիքային դուետը:

Հայաստանից կմասնակցեն «Տոնացույց», «Մասունք», «Նուբար», «Սասունիկ», «Կարոտ» ավանդական երգի ու պարի խմբերը և ժողովրդական նվագարանների «Նարեկացի» խումբը:

Համերգներներից բացի կկազմակերպվեն երթեր, ցուցահանդեսներ:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ին Բյուրականի արվեստի ակադեմիայում։ Սեպտեմբերի 9-ին, ժամը 17:00-ին տեղի կունենա համերգ և բաց դաս «Նարեկացի» արվեստի միությունում, սեպտեմբերի 12-ին, ժամը 19:00-ին՝ համերգ Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, և սեպտեմբերի 13-ին, ժամը 19:00-ին՝ հայկական ավանդական ուտեստների ցուցադրություն Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0