a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

10-րդ փառատոնը` Գորիսում. Սյունիքը կհյուրընկալի փողային նվագախմբերին

Culture.AM Orchestra7

ՀՀ Կրթության և Գիտության Նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակութի մանկապատանեկան կենտրոնի փոխանցմամբ մայիսի 31-ին Գորիսում փողային նվագախմբերի մեծ փառատոն է լինելու, որի մասնակիցների թիվը հասնում է 500-ի:
2005թվականից սկսած` ՀՀ  Կրթության և Գիտության Նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնը կազմակերպում է Հնչիր շեփոր հաղթական նշանաբանով փողային նվագախմբերի շքերթ-փառատոն, որի նպատակն է`  նպաստել  դպրոցականների և երիտասարդների գեղագիտական և հայրենասիրական դաստիարակությանը, աջակցել փողային նվագախմբերի զարգացմանը, նպաստել նրանց կատարողական վարպետության բարձրացմանը, ինչպես նաև խթանել նոր փողային  նվագախմբերի ստեղծմանը:  Փողային նվագախմբերի հանրապետական փառատոնին մասնակցում են ՀՀ հանրակրթական, միջնակարգ մասնագիտական, բարձրագույն և կրթադաստիարակչական ուսումնական հաստատություններում գործող փողային նվագախմբերը:
Առաջին փառատոնին մասնակցել են  6 նվագախմբեր: Այնուհետև նվագախմբերի քանակը սկսել է աճել և արդեն 2015թ. մասնակցության հայտ են ներկայացրել 16 նվագախմբեր և թմբկահարների անսամբլներ:  2011թ.-ից փառատոնը անց է կացվում մարզերում:
2011թ. փառատոնը հյուրընկալեց Գյումրին, 2012թ.՝ Ստեփանակերտը, 2013թ. ՝Վանաձորը,  2014թ.՝ Ստեփանավանը և Դիլիջանը:
2015թ. փառատոնը, որը նվիրված է Հայրենական  Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին, անց է կացվելու Հանրապետության ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Գորիսում և մերձակա 4 գյուղերում / Շինուհայր, Վերիշեն, Խնձորեսկ և Քարահունջ/:   Մասնակիցների քանակը մոտ 500 պատանիներ և աղջիկներ:
Պարտադիր ծրագիրն է  Դավիթ Թուխմանովի “Հաղթանակի օրը” և Արմեն Մարտիրոսյանի “Հայկական բանակը”:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0