a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
18/11/2014

12-ամյա հայ դաշնակահարը Թուրքիայում արժանացել է հատուկ մրցանակի

MeadowstohostInternationalPianoCompetition

Թուրքիայում տեղի ունեցած Fyucher Star դաշնակահարների մրցույթին մասնակցել է նաեւ Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սան` 12-ամյա ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Մրցույթում Արթուրը կատարել է Շոպենի եւ Առնո Բաբաջանյաի մի քանի ստեղծագործություններ եւ արժանացել Ժյուրիի հատուկ մրցանակին` որպես Բաբաջանյանի ստեղծագործությունների լավագույն կատարող: “Իրավունքի” հետ զրույցում Արթուրը մեծ ոգեւորությամբ պատմեց իր հաղթանակի եւ տպավորությունների մասին. “Մինչ Թուրքիա մեկնելը գիտեի, թե ուր եմ գնում: Այդ պատճառով էլ ամեն օր պարապում էի, որպեսզի Հայաստան վերադառնամ հաղթանակով: Հաղթանակն ինձ համար սպասելի էր, քանի որ ես երկար էի նախապատրաստվել”,- նշեց պատանի դաշնակահարը:
Նրա խոսքով` իր կատարումները լավ են ընդունել թե՛ ժյուրիի անդամները, թե՛ օտար հանդիսատեսը. “Ինձ շատ բուռն ծափահարեցին, բայց ես հայ հանդիսատեսին ավելի շատ եմ սիրում: Հայ հանդիսատեսի համար ավելի ոգեւորված եմ նվագում”,- անկեղծացավ Արթուրը:
Բացի Չայկովսկու դպրոցից, նա հաճախում է նաեւ Կոնսերվատորիա եւ սովորում Արմեն Բաբախանյանի դասարանում:

Մանրամասները՝ Iravunk.am -ում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0