a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Իսպանիայում կկայանա փառատոն՝ «Հայաստանի ոգին» համերգային ծրագրով

monasterio_poblet_t4300331.jpg_1306973099

Իսպանիայի Պոբլետ քաղաքում (Կատալոնիա) օգոստոսի 14-16-ը Հնագույն երաժշտության փառատոն կանցկացվի: Այդ մասին տեղեկանում ենք Armeniangenocide100.org կայքի տարածած տեղեկատվությունից: Պոբլետի վանական համալիրում անցկացվելիք փառատոնն այս տարի նվիրվում է իսպանացի գրող, փիլիսոփա և աստվածաբան Ռայմունդ Լուլիի մահվան 700-րդ տարելիցին:   Փառատոնը կմեկնարկի «Երաժշտության հազար ու մի գիշեր»  համերգով և կավարտվի Հայոց  ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը նվիրված «Հայաստանի ոգին» համերգային ծրագրով: Հատկանշական է, որ փառատոնի ընթացքում նախատեսվում է Կոմիտասի և Տիգրան Չուխաջյանի ստեղծագործությունների կատարումները, որոնք ընտրվել են հենց փառատոնի տնօրեն Խ. Սավալիի կողմից:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0