a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Տաղանդավոր երեխաներ» նախագիծը՝ երաժշտությամբ զբաղվող տաղանդավոր երեխաների կողքին

1531971_693750127323692_181471873_o

Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Արամ Խաչատրյան տուն թանգարանում կայացել է հիմնադրամի ընկերների ակումբի ստեղծման շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել է «Տաղանդավոր երեխաներ» նախագիծը: Այն կիրականացվի Կոնվերս բանկի հետ համատեղ ու նպատակ կունենա ֆինանսական աջակցություն ցուցաբերել երաժշտությամբ զբաղվող տաղանդավոր երեխաներին: Կազմակերպիչների կարծիքով՝ հիմնականում հենց գումարային խնդիրներն են  պատճառ  հանդիսանում շատ երեխաների թերի մասնագիտական կրթությանը: Նախաձեռնողները համոզված են՝ «հետագայում ունենալու ենք նոր խաչատրյաններ, բաբաջանյաններ»:
Տաղանդավոր երեխաներին ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցանկացողները կարող են գումար փոխանցել Կոնվերս բանկի հաշվեհամարին՝ AMD 1930046434020200:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0