a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հայ զինվորի կողքին է

PICT0486

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում լարված իրավիճակը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնն իր ողջ անձնակազմով  պատրաստ է սեփական ուժերի ներածին չափով սատար կանգնել հայրենի սահմանը պահող մարտիկներին ու հակամարտության գոտում գտնվող խաղաղ բնակիչներին: Այդ մասին Culture.AM-ին հաղրոդում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից:

Ազգային կենտրոնի տնօրեն Վ. Հովեյանի նախաձեռնությամբ, երաժշտական հինգ կոլեկտիվների՝«Երևանի Պետական Կամերային Երգչախմբի», «Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի», «Հայաստանի Պետական Կամերային Երգչախմբի», հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի, «Հովեր Պետական Կամերային Երգչախմբի», ինչպես նաև կենտրոնի ադմինիստրատիվ անձնակազմը (ընդանուր 205 աշխատակից) միասնակամ հանգանակություններ են կատարել և ստացված գումարը պատրաստվում են ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից բարեգործությունների համար բացված բանկային հաշվին՝  հակամարտության գոտում բնակչության կարիքները հոգալու համար:

Բացի այդ, կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմակերպած ապրիլ ամսվա համերգներից գոյացած գումարները նույնպես կուղարկվեն Արցախ:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0