a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վերանորոգման խիստ կարիքն անգամ մեզ չի ստիպի կանգնել տեղում.Կողբի երաժշտական դպրոցի տնօրեն

12376733_910525805696696_8441385502879374770_n

Կողբի երաժշտական դպրոցը հիմնադրվել է համագյուղացի Սերյոժա Հարությունյանի նախաձեռնությամբ, ով  զգալով տարածաշրջանում երաժշտական դպրոց ունենալու կարևորությունը, դիմում է Նոյեմբերյանի Գործկոմի նախագահին, որն էլ իր հերթին դիմում է կառավարությանն ու արդեն 1959 թվականին  բացվում է Նոյեմբերյանի երաժշտական դպրոցը՝ առաջին տարվա սեպտեմբերին ընդունելով 25 աշակերտ: Նրա ղեկավարման 48 տարիներիների ընթացքում դպրոցը ունեցել է 1013 շրջանավարտ, որոնցից 75-ը հետագայում ավարտել են հանրապետության տարբեր ուսումնական հաստատություններ, 15-ը` Երևանի Կոմիտասի անվան անվան պետական կոնսերվատորիան:

1990թ.-ի  սեպտեմբերին  Նոյեմբերյանի երաժշտական դպրոցի բազայի հիման վրա Կողբում բացվում է  Նոյեմբերյանի երաժշտական դպրոցի մասնաճյուղը, իսկ արդեն  1993թ.-ին վերանվանվում  և պաշտոնապես բացվում է  Կողբի երաժշտական դպրոցը, տնօրեն  նշանակվում Տիգրան Սերյոժայի Հարությունյանը:

Դպրոցում ուսուցումը վճարովի է: Այսօր ուսանում են շուրջ  65 աշակերտ դաշնամուրային, ժողովրդական և փողային բաժիններում:

Դպրոցի տնօրեն Տիգրան Հարությունյանը Culture.AM-ի հետ զրույցում ուրախությամբ նշում է, որ արդեն համարյա մեկ տասնամյակ է, որ իրենք մասնակցություն են ունենում մի շարք հեղինակավոր մրցույթների, մասնավորապես Գյումրիի  «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին. «Արժանացել ենք բազում մրցանակների՝ «Հանդիսատեսի համակրանք», «Հայկական ստեղծագործության լավագույն կատարում»: Բացի այդ` մենք ակտիվ մասնակցություն ենք ունենում համայնքային միջոցառումներին»:

Անդրադառնալով ապագա  պլաններին և նոր բաժինների ստեղծանը՝ մեր զրուցակիցը նշում է, որ կա մտադրություն մոտ ապագայում սաքսաֆոնի բաժին բացելու. «Սակայն նոր բաժիններ բացելուց առաջ, նախ անհրաժեշտ են մասնագետ կադրեր, որոնց առկայության դեպքում գեղեցիկ կլիներ համալրումը նաև ջութակի և կիթառի բաժիններում»:

Տ. Հարությունյանը ցավով է նշում, որ երաժշտական դպրոցի նյութատեխնիկական բազան գտնվում է շատ վատ վիճակում. «Երաժշտական գործիքները, համեմատական տեսանկյունից, գտնվում են լավ վիճակում, սակայն դպրոցն այսօր վերանորոգման խիստ կարիք ունի: Բայց և այնպես, մենք չենք դադարում աշխատել, որովհետև այստեղ կա սեր, համախմբվածություն ու հարգանք, ինչպես դպրոցի, այնպես էլ յուրաքանչյուր երեխայի հանդեպ: Վերանորոգման խիստ կարգն անգամ մեզ չի ստիպի կանգնել տեղում»:

Ռուզաննա Աղաբաբյան (Culture.AM)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0