a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կայացավ «Պրեմիերա» փառատոնի երրորդ համերգը

WP_20160412_055

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կայացավ «Պրեմիերա» փառատոնի երրորդ համերգը, որի ընթացքում հնչեցին հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային ստեղծագործություններից: Երեկոն մեկնարկեց Կոնստանտին Պետրոսյանի՝ ֆլեյտայի համար գրված սոլո սոնատով: Ապա Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակի կատարմամբ հնչեց Աշոտ Զոհրաբյանի N3 լարային կվարտետը, որն, ի դեպ, հնչում էր առաջին անգամ: Առաջին անգամ էր հնչում նաև Գևորգ Հովհաննիսյանի «Օրորոցայինը», որը ներկայացվեց հանդիսաեսին հայկական վիոլայի և դաշնամուրի կատարմամբ: Լևոն Չաուշյանի դաշնամուրային սոնատին էլ եկավ հաջորդելու Սվետլանա Ալեքսանյանի «Մթնշաղը» (Ջորջ Բայրոնի խոսքով): Իսկ համերգը եզրափակցեց Վարդան Աճեմյանի գործիքային կվինտետի կատրմամբ:

Փառատոնի հաջորդ համերգը կկայանա ապրիլի 14-ին՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում: Երեկոյի ընթացքում կհնչեն տարվա հոբելյարների՝ Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Աշոտ Սաթյանի, Էմմա Միհրանյանի ստեղծագործությունները: Բեմում կլինի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը. դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան:

  • WP_20160412_011
  • WP_20160412_008
  • WP_20160412_014
  • WP_20160412_016
  • WP_20160412_039
  • WP_20160412_055
  • WP_20160412_019
  • WP_20160412_028
  • WP_20160412_017
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0