a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը`Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ ելույթ կունենա Երևանում

фото Олега Начинкина 2009

Հունիսի 15-ին «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում Երևան կժամանի Ռուսաստանի պետական ակադեմիական Պ. Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ: Փառատոնի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ համերգին կհնչեն Պ.Ի. Չայկովսկու հինգերորդ սիմֆոնիան, Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը և այլս տեղծագործություններ: Որպես մենակատար նվագախմբի հետ ելույթ կունենա  երիտասարդ ջութակահարուհի Դիանա Ադամյանը:

Իննսունամյա պատմություն ունեցող այս հեղինակավոր նվագախումբն իր պատմության ընթացքում ղեկավարել են Լորին Մաազելը, Կուրտ Մաազուրը, Եվգենի Սրավինսկին, մենակատարներ` Սվյատոսլավ Ռիխտերի, Դավիդ Օյստրախի, Լուչիանո Պավարոտիի, Վիկտոր Տրետյակովի, Պինկաս Ցուկերմանի, Յուրի Բաշմետի, Դենիս Մացուևի, Բորիս Բերեզովսկու և այլոց հետ: 1974թ.-ից ի վեր պատմական նվագախմբի գեղարվեստական ղեկավար ևգլխավոր դիրիժոր է նշանակվել  Վլադիմիր Ֆեդոսեևը: Այս նվագախմբի հետ մաեստրո Ֆեդոսեևը բացահայտել է Եվգենի Կիսինին, Մաքսիմ Վենգերովին և Վադիմ Ռեպինին: Մաեստրո Ֆեդոսեևը 1995-2004թթ հանդիսացել է Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին հրավիրյալ դիրիժոր և շուրջ տաս տարի եղել է Ցյուրիխի օպերայի ու  Ցյուրիխի «Տոնհալլե» նվագախմբի հրավիրյալ դիրիժորը:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0