a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
03/02/2015

76-ամյա Տիգրան Մանսուրյանը և նրա «ճոխ թուլությունները»

скачанные-файлы6-600x399

«Երգը մաքրում է հոգին», սրանք կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի խոսքերն են, որոնք խորությամբ ընկալելու համար պարզապես հարկավոր է ունկնդրել նրա երաժշտությունը: Այդ ժամանակ անխուսափելի է ոչ միայն ինքնամաքրումը, այլեւ ձուլումը Տիգրան Մանսուրյան համամարդուն, մեկին, ով իր ստեղծած երաժշտության պես որքան պարզ է, նույնքան հանճարեղ: Եվ եթե մաեստրոյի թողած մշակութային ժառանգության մասին բազմիցս խոսվել է, ապա Տիգրան Մանսուրյան մարդու մասին՝ ոչ այնքան. շատերս նրա մասին պատկերացում ենք կազմում բացառապես մաեստրոյի արվեստի միջոցով: Սակայն կան մարդիկ, ովքեր բախտ են ունեցել կոմպոզիտորի հետ շփվել բոլորովին այլ հարթության մեջ՝ մտերմիկ, ընկերական միջավայրում:
Նրանցից մեկն էլ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Զոհրաբյանն է, ինչպես ինքն է ասում՝ մաեստրոյի հոգեւոր եղբայրը. «Տիգրանն իմ անբաժան ընկերն է, որի կարիքն ունեմ անընդհատ: Միշտ սովորում եմ իրենից, անկախ նրանից՝ կողքիս է, թե ոչ: Նա եղել է իմ ուսուցիչը, ինձ վարակել է արվեստով, դրդել, որ երաժշտություն գրեմ, 17 տարեկան էի, լսեցի նրան: Հիմա արդեն վաղեմի ընկերներ ենք»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Ա. Զոհրաբյանը: Կոմպոզիտորի խոսքով՝ Տիգրան Մանսուրյանն ուրիշ, արտասովոր մարդ է…Նրան կարող են մտահոգել այնպիսի երեւույթներ, որոնց կողքով սովորական մարդիկ կարող են հենց այնպես անցնել. «Բոլորը գիտեն, որ նա ուժեղ մարդ է, իսկ ես գիտեմ նաեւ նրա թուլությունների մասին: Բայց դրանք այնքան մարդկային են, այնքան ճոխ. միայն հարուստ մարդը կարող է նման թուլություններ ունենալ: Անգամ փողոցում քայլելիս նա կարող է նկատել ցանկացած կեղծ, անազնիվ երեւույթ ու հուզվել»:
Մաեստրոյի ընկերը խոստովանում է, որ երբեմն «նախանձում է» նրան. «Երբ փողոցով միասին քայլում ենք, բոլորն ուզում են հետը նկարվել: Մի անգամ ասացի՝ այսպես որ շարունակվի, դու սուրբ կդառնաս, բոլորն իրենց տներում կունենան քո նկարը, ինքն էլ կատակով ասաց՝ չէ, սուրբ չեմ դառնա, ուղղակի էլ մարդ չի մնա, որ չուզենա ինձ հետ նկարվել»,- ծիծաղով հիշեց Ա.Զոհրաբյանը:

Ավելին՝ Armlur.am  կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0