a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ARS TRIO-ն ներկայացրել է իր առաջին ալբոմը

photo

ARS TRIO երաժշտական խումբը նախօրեին Երևանում ներկայացրել է իր առաջին ալբոմը, որը կոչվում է TIME։
Երաժիշտների տրիոն բացառիկ ինտերնացիոնալ համույթ է, որը ձևավորվել է ԱՄԷ–ում։ Երկու երաժիշտները` սաքսոֆոնահար Արթուր Գրիգորյանը և երգեհոնահար Սամվել Գրիգորյանը, ծնվել են Հայաստանում։ Նրանք ստեղծել են տրիոն` համույթ հրավիրելով լիբանանցի թմբկահար Ռոնի Աֆիֆային։ ARS TRIO–ն բազմաթիվ տարիներ մասնակցում է ԱՄԷ–ի ակումբներում կազմակերպվող լավագույն շոու ներկայացումներին, ինչպես նաև` միջազգային տարբեր փառատոներին։

TIME ալբոմն ընդգրկում է վեց ստեղծագործություն, որոնց հեղինակները ARS TRIO–ի երաժիշտներն են։ Դա դասական սոուլ–ջազն է, ջազ–ֆանկը։
«Նովոստի-Արմենիա»-ի փոխանցմամբ համույթի երգեհոնահար Սամվել Գասպարյանը նշել է, որ ալբոմը թողարկել են իրենց հաշվին, և այն, իր կարծիքով, վատ չի ստացվել։
Ալբոմը ձայնագրվել է Երևանի VEM ստուդիայում, իսկ ստեղծագործությունների հետագա մշակումն իրականացվել է Նյու Յորքում։
ARS TRIO–ի մենեջեր, երաժշտական քննադատ Արմեն Մանուկյանն ընդգծել է, որ երգեհոնային տրիոն սիրում է փորձարկումներ կատարել․ «Տղաներն իրենց առաջին ալբոմը ձայնագրել են իրենց ոչ հատուկ ոճում։ Դա սոուլ–ջազի և ջազ–ֆանկի դասական տարբերակ է։ Այն, ինչ ժամանակին արել են Jimmy VcGriff–ը, Groove Holmes–ն ու Hammond В3 երգեհոնի մյուս վարպետները»։
Նոր ալբոմի ձայնագրության աշխատանքներին մասնակցել է նաև շեփորահար Տիգրան Սուչյանը։

Նշենք, որ ARS TRIO –ն արդեն սկսել է երկրորդ ալբոմի ձայնագրման աշխատանքները։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0