a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/11/2014

Անակնկալներ` «Tatron.info online» մրցանակաբաշխությանը

tatron1_0

Արդեն 3-րդ տարին է, ինչ «Tatron.info» կայքը կազմակերպում է «Tatron.info online» մրցանակաբաշխությունը:

Այս տարի մրցանակաբաշխության քվեարկությունը սկսվել է մայիսի 20-ին եւ կավարտվի մայիսի 30-ին:

Մրցանակների հանձնման արարողությունը հունիսի 6-ին տեղի կունենա ԵԹԿՊԻ-ում:

Մրցանակաբաշխության առթիվ այսօր` լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, մրցանակաբաշխության նախագահ Ֆրունզե Գեւորգյանը նշեց, որ այս տարի անվանակարգերում փոքր-ինչ փոփոխություններ են կատարվել՝ կապված թատերական ոլորտում առկա պասիվացման հետ. «Այս տարի թատերական ներկայացումների պրեմիերաները նվազել են: Ավելացվել է նոր անվանակարգ` «Տարվա օնլայն «Արտ-Ֆեստ» ներկայացում»: Հաջորդ տարիներին կլինի նաեւ այլ փառատոնների հետ կապված անվանակարգ»:

Ի դեպ, այս տարի մրցանակաբաշխությանն աջակցում է նաեւ Երեւանի քաղաքապետարանը:

Նշենք, որ օնլայն մրցանակաբաշխության անվանակարգերը կազմվում են «Tatron.info»-ի անձնակազմի կողմից: Անվանակարգերի մասնակից են դառնում այն թատերական գործիչները, լրագրողները, ովքեր օնլայն դաշտում` առցանց մամուլում, ռադիոյում, հեռուստատեսությունում, սոցցանցերում, ակտիվություն են ցուցաբերել անցած տարվա` 2013 թ-ի ընթացքում:

Այս տարի ընտրվել է 11 անվանակարգ։

Դրանք են՝ «Տարվա online ներկայացում», «Տարվա online պարային երաժշտական ներկայացում», «Տարվա online մոնո ներկայացում», «Տարվա online մանկական ներկայացում», «Տարվա online թատրոն», «Տարվա online դերասան», «Տարվա online դերասանուհի», «Տարվա online բեմադրող ռեժիսոր», «Տարվա online մշակութային լրագրող», «Տարվա online փառատոն», «Տարվա online «Արտ-Ֆեստ» ներկայացում»:

Աղբյուրը՝ www.erit.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0