a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/12/2014

Արթուր Էլբակյանը United Solo փառատոնի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակակիրն է

10612639_1501654796763943_1020110316759968698_n

Ըստ Nyut.am- ի տարածաց տեղեկատվության, Բեմադրիչ, դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Արթուր Էլբակյանը Նյու Յորքում կայացած մենակատարների աշխարհի խոշորագույն United Solo թատերական փառատոնին արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ա. Էլբակյանի՝ «Իմ խելագար Շեքսպիրը» ներկայացման պրեմիերան կայացել է նյույորքյան թատրոններից մեկում՝ Theatre row-ում, հոկտեմբերի 13-ին, այնուհետև մեծ հաջողության և հանդիսատեսի ջերմ ընդունելության շնորհիվ նույն բեմում հոկտեմբերի 19-ին կայացել է դրա հավելյալ ցուցադրությունը:

Փառատոնի արդյունքներն ամփոփվել են նոյեմբերի 23-ին, և United Solo փառատոնի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար Օմար Սանգարը մեր հայրենակցին է հանձնել փառատոնի և «Backstage» հանրաճանաչ ամսագրի համատեղ մրցանակը:

Աղբյուրը՝ Nyut.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0