a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
21/01/2015

Արմեն Ջիգարխանյանն արժանացել Է «Ոսկե դիմակ-2015»-ի ամենապատվավոր մրցանակներից մեկին

timthumb

Մոսկվայում վաղաժամկետ հայտարարվել են «Ոսկե դիմակ-2015» Ռուսական ազգային թատերական մրցանակի առաջին դափնեկիրները, որոնց թվում են ամենապատվավոր անվանակարգերում հաղթածները: Նրանց որոշում Է ՌԴ-ի Թատերական գործիչների միության քարտուղարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թատերական արվեստի զարգացման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար» մրցանակին արժանացել են բալետի պարուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Մայա
Պլիսեցկայան, թատրոնի եւ կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, Մոսկվայի Մոսսովետի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ ժողովրդական արտիստ Պավել Խոմսկին: Մրցանակի բարձրագույն պարգեւին արժանացել Է նաեւ Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի ՌԴ ժողովրդական արտիստուհի Զոյա Վինոգրադովան և այլոք:

Մանրամասները՝ Times.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0