a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
27/02/2015

«Արվեստը պիտի հանդիսատեսին մտածելիք տա. եթե չի տալիս, ոչինչ է»

Culture.Am 0027

«Իրատես de facto»-ի հյուրն է բեմադրիչ ԱՐՄԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ: Նրա հետ զրույցի առիթը ամիսներ առաջ Համազգային թատրոնում բեմադրված «Արտավազդ-Շիդար» ներկայացումն է՝ ըստ Գուրգեն Խանջյանի պիեսի:
«ԱՅՆ, ԻՆՉ ՉԻ ԸՆԿԱԼՎՈՒՄ, ՉԻ ՄԱՐՍՎՈՒՄ, ՉԻ ԷԼ ՍԻՐՎՈՒՄ»
-Արմեն, «Արտավազդ-Շիդարի» պրեմիերայից անցել են ամիսներ: Այս կարճ ժամանակահատվածում կարողացե՞լ եք հասկանալ, զգալ, թե ինչպես է հանդիսատեսն արձագանքում Ձեր բեմադրությանը:
-Ես առանձնապես ակտիվ չեմ հանդիսատեսի արձագանքին, համացանցի, մամուլի հրապարակումներին հետևելու հարցում: Բայց և այնպես լսել եմ թե՛ դրական, թե՛ բացասական, թե՛ բացասականից էլ վատ կարծիքներ: Կար ժամանակ, երբ այդ բաներն ինձ հուզում էին, որովհետև դրանից էր կախված քո՝ իբրև բեմադրիչի ապագա գործունեությունը: Հիմա անտարբեր եմ դարձել, որովհետև այս երկրում նման թատերաոճի, նման թատերաձևի, նման ընթերցման առաջխաղացումն ու ապագա ճակատագիրը բացարձակորեն չեմ տեսնում: Իսկ բեմադրելու այդ ձևն ինձ հետապնդում է արդեն քառասուն տարի: Ինձ միշտ հետաքրքրել է, թե մենք երբ ենք ինչ-որ բան սիրում, երբ է մեզ ինչ-որ բան դուր գալիս: ՈՒ հասկացել եմ, որ դեռ դպրոցական տարիքից, դեռ դպրոցական առարկաներից սկսած՝ մեզ դուր են եկել այն բաները, որոնք հեշտ են մարսվել: Այն, ինչ չի ընկալվում, չի մարսվում, չի էլ սիրվում:
«Թատրոնը չպիտի ավարտվի դահլիճի, տվյալ բեմատարածքի, ներկայացման տևողության սահմաններում»:

Ավելին՝ Irates.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0