a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կայացել է «Արտավազդ-2017» մրցանակաբաշխությունը

Արտավազդ

Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում կայացել է «Արտավազդ-2017» թատերական մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր Էդգար Էլբակյանի 90-ամյակին:

Մրցանակաբաշխությանը Լավագույն կին դերասանուհի է ճանաչվել  Ջուլիետա Ստեփանյանը (Գ. Սունդուկյանի անվան թատրոն), լավագույն տղամարդ դերասան` Տիգրան Ներսիսյանը «Պեպո» (Գ. Սունդուկյանի անվան թատրոն):
Երիտասարդ դերասաններից լավագույնն են ճանաչվել Տաթև Հովակիմյանը (Տիկնիկային թատրոն) և Դավիթ Սարգսյանը (Տիկնիկային թատրոն), իսկ լավագույն երիտասարդ բեմադրիչ է ճանաչվել Լիլի Էլբակյանը «Դեկամերոն» ներկայացման համար /(Է. Էլբակյան թատրոն):

Լավագույն սցենոգրաֆիա է ճանաչվել Կարինե Օնանյան «Մատնաչափիկը» (Տիկնիկային թատրոն), զգեստերի համար «Արտավազդ» է ստացել Մերի Սարգսյանը «Պեպո» ներկայացման համար (Գ. Սունդուկյանի անվ. թատրոն):
Լավագույն երաժշտության հեղինակ է ճանաչվել Վահե Հայրապետյանը «Կրիսպի մկնիկը» ներկայացման համար (Կամերային երաժշտական թատրոն):

Լավագույն մանկական ներկայացում է ճանաչվել «Մատնաչափիկը» (Տիկնիկային թատրոն) իսկ Լավագույն պլաստիկայի և շարժման ներկայացում` «Տեսիլաժամեր»-ը (Պարարվեստի զարգացման հիմնադրամ):
Լավագույն երաժշտական ներկայացում անվանակարգում հաղթող է ճանաչվել «Տոսկա»-ն / Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն):
«Լավագույն ներկայացում» տիտղոսին է արժանացել «SHAKEspeare»-ը ( «Փոքր» թատրոն): Բացի հիմնական անվանակարգերից՝ շնորհվել են նաև Էդգար Էլբակյանի անվան հատուկ մրցանակ, Հայաստանի թատերական գործիչների ոսկե մեդալներ և դիպլոմներ:

Մրցանակաբաշխությունն անցկացնելու համար ՀԹԳՄ նախագահության կողմից հաստատվել էր թատերական ներկայացումների և դրամատուրգիայի աշխատանքները գնահատող փորձագետների հանձնաժողովը հետևյալ կազմով. Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյան, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր պրոդյուսեր, «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյան, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյան, բեմադրիչ Տիգրան Գասպարյան, երգահան, թատերագետ Մարինե Ալես, դերասանուհի, «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյան, թատերագետ Անի Տեր-Հովհաննիսյան:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0