a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
18/03/2015

Բելգիայի թագավորական թատրոնի հայ մենապարողը Հայաստանում է

Culture.am David_Vardanyan

Մասնավոր այցով Երեւանում է Բելգիայի Royal Theatre of the Mint (Թագավորական թատրոն) բալետի միակ հայ արտիստ, մենապարող Դավիթ Վարդանյանը: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ արտիստն ասաց, որ հայրենիք է վերադարձել 12 տարի ընդմիջումից հետո: «Սովորում էի Երեւանի պարարվեստի պետական քոլեջում, անվանի բալետմայստեր Հովհաննես Դիվանյանի ղեկավարությամբ: 15 տարեկան էի, երբ 2003թ. մեկնեցի Շտուտգարդ՝ Jhon Granko դպրոցում սովորելու: Ունեի հրավերներ եվրոպական մի քանի բալետային դպրոցներից, սակայն Դիվանյանի եւ ճանաչված բալետմայստեր Արմեն Գրիգորյանի խորհրդով ընտրեցի Շտուտգարդի դպրոցը: Արդեն 17 տարեկանից սկսվեց կարիերաս Դրեզդենի, ապա Ամստերդամի թատրոններում: Հիմա արդեն 2 տարի է, ինչ Բելգիայի թագավորական թատրոնում եմ, որտեղ բալետային խմբում 68 պարող են, 6-ը՝ առաջատար, 7-ը՝ մենապարող: Թատրոնի գլխավոր բալետմայստերը մինչ իմ Երեւան այցելելն անվանի խորեոգրաֆ Քրիստիան Մարշանն էր…»,-պատմեց Դավիթը: Ռեպլիկին՝ ինչո՞ւ անցյալով, մեր զրուցակիցը նշեց, որ 8 տարիների ընթացքում 3 տնօրեն է փոխվել թատրոնում, այն դեպքում, երբ տնօրենի հետ պայմանագիր է կնքվում 7 տարի ժամկետով: Նոր եկողն էլ իր հետ բերում է նոր «գլխավորներ»: Հետո էլ մանրամասնեց. «Սպասելիքները Թագավորական թատրոնից մեծ են:

Ավելին՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0