a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
13/03/2015

Բեռլինում թուրք մտավորականը կբեմադրի «Մուսա Լեռան 40 օրը» ներկայացումը

Culture.am 40_Days_of_Musa_Dagh

Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում «Ձյուն է տեղում ապրիլին» թեմայով 40 օր շարունակ միջոցառումներ կընթանան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Այս մասին news.am-ի փոխանցմամբ գրում է Neue Zürcher Zeitung պարբերականը:
Միջոցառումները վեր են հանում հիշողություններ այն հրեշավոր արարքների մասին, որոնք 100 տարի առաջ տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում, հիշողություններ, եւ որոնց մասին մինչեւ օրս այնտեղ լռում են։ Թուրքական կառավարությունը իր պետությունը հայերից մաքրելու քաղաքականության միջոցով 100 տարի առաջ բնաջնջեց 1.5 մլն հայ։ Կանայք, երեխաներ, տղամարդիկ սպանվեցին իրենց սեփական հայրենիքում կամ աքսորվեցին երկրի սահմաններից դուրս։ Պաշտոնական Թուրքիան միչեւ օրս հրաժարվում է այս մանրակրկիտ պլանավորած գործողությունը կոչել իր անունով, այն է՝ ցեղասպանություն, ցեղասպանություն, որը դարձավ հարյուրամյակի առաջին ոճիրը համայն մարդկության դեմ, գրում է պարբերականը։
«Ցեղասպանության թեման մանկուց հետապնդում էր ինձ՝ որպես մարդկության պատմության մեծ վերք։ Միջոցառումների նպատակը ներկայացումների, ֆիլմերի եւ գեղարվեստական միջոցառումների միջոցով մարդկանց 1915թ. կատարվածը հիշեցնելն է եւ դրա հետեւանքները վերաիմաստավորելը»,- հայտարարել է թատրոնի տնօրեն, ծագումով թուրք Շերմին Լանգհոֆը, որը ներկայացման պրեմիերային մասնակցելու հրավեր է ուղարկել Գերմանիայում բնակվող թուրք մտավորականներին եւ պատգամավորներին։ Ժամանակն է վերջապես ձերբազատվել այս տաբուից, կարծում է նա։

Ավելին՝ Hayernaysor.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0