a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
06/02/2015

Բրազիլահայ դերասանի սցենարով բեմադրված «1915» ներկայացումը ապրիլից կրկին կներկայացվի բրազիլացի հանդիսատեսին

haroyan.thumb

Բրազիլահայ դերասան Արթուր Հարոյանի (Arthur Haroyan) սցենարով բեմադրված «1915» ներկայացումը 2015 թ-ի ապրիլից կրկին կներկայացվի բրազիլացի հանդիսատեսին։ Ներկայացման բեմադրիչն է բրազիլացի ռեժիսոր Ռոժերիո Ռիզզարդին (Rogério Rizzardi)։
Tert.am-ի հետ զրույցում Արթուր Հարոյանը նշեց, որ «GRUPO ARCA» (Տապան) թատերական խմբի այս ներկայացումը հաջողություն է ունեցել դեռ 2012 թ-ին, երբ առաջին անգամ լատինաամերիկյան բեմից խոսվել է Հայոց եղեռնի մասին։
«Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի բոլորման նախաշեմին Լատինական Ամերիկայի ամենամեծ քաղաքի՝ Սան Պաուլոյի հանտիսատեսը նույնպես կարող է ականատես լինել աշխարհի բոլոր ժողովուրդներին սպառնացող դեռևս անպատիժ մնացած մեծագույն հանցագործության գեղարվեստական բեմադրությունը»,-ասաց նա։
Ըստ սցենարի հեղինակի՝ «1915»-ը պատմական, դրամատիկական և գեղարվեստական տարրերի հիբրիդ է՝ գրավիչ և արտասովոր կերպարներով, տեսարանների անսպասելիությամբ:
«Պիեսը դրամատիկ են դարձնում ջարդի ժամանակ Անուշի և թուրք զինվոր Օմարի սիրավեպը, Վանի քաղաքապետի` Անուշի հոր`Արամի խիզախ մարտը թուրքերի դեմ, նրա ընտանիքի անդամների ցավն ու տառապանքը, ովքեր թաքնվել էին Վանա լճի մոտակայքում գտնվող մի տան մեջ` սպասելով Արամի վերադարձին, իսկ չորս այրիների օրակուլյան կանխագուշակությունները ներկայացման գրեթե սկզբից փորձում են հանդիսատեսին մոտեցնել սյուժեի ամենամեծ և ամենաանսպասելի գաղտնիքի բացահայտմանը:

 

Ավելին՝ Tert.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0